ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ԵՐԿԱՐՕՐՅԱ
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
«ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑԻՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ
Մ.Մաշտոցի անվան ուսումնական համալիրի 8֊րդ դասարանի աշակերտները հանճարեղ լոռեցու ծննդյան օրը մասնակցեցին «Ես ճանաչում եմ ամենայն հայոցին» խորագրով մրցույթի։ Աշակերտները ցուցադրեցին իրենց խորը և համապարփակ գիտելիքները Հովհաննես Թումանյանի մասին, ինչպես նաև բանավոր խոսքի իրենց հմտությունները։
Մրցույթի ավարտին բոլոր աշակերտները իրար գրքեր նվիեցին, այսպիսով հաղթեցին գիրքն ու ընթերցասիրությունը։
Ուսուցիչ` Շ. Ղազարյան